Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնական հրապարակներից մեկում այսօր Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանաչեխական միության  կողմից՝ մի շարք ազերի գործարարների և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ անցկացվել է  Խոջալիի դեպքերի 21-ամյա տարելիցի հիշատակի միջոցառում: Հրապարակի անկյուններից մեկում տեղադրվել են 2 վրաններ, որի կողքին բարձրացվել է Ադրբեջանի դրոշը: Վրաններից մեկում բաժանվել են միայն անվճար քաղցրավենիքներ, հյութեր, թեյ ու հյութի գովազդային բուկլետներ, մյուսում՝ Խոջալուի դեպքրեի վերաբերյալ ստահոդ քարոզչական նյութեր:

Ակցիան սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Խոջալուի իրադարձությունների մասին իրականությունը ներկայացնող չեխերենով պատրաստված թռուցիկներ  և «Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով» բրոշյուրը:

Հայ համայնքի ակտիվիստները նախորդ տարվա պես մտել են ադրբեջանցիների վրանը և նշված նյութերը բաժանել նաև այնտեղ, այդ թվում նաև` միջոցառման կազմակերպիչներին և լուսանկարել դա: Նրանց հաջողվել է նաև առգրավել ադրբեջանական քարոզչական նյութերի զգալի մասը, ապա հանել նաև վրանի մուտքի մոտ փակցրած պաստառներից մի քանիսը: Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիներին վրանների ներսում ներկայացրել են Խոջալուի դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը: Իրավիճակի վերահսկղությունը ամբողջությամբ կորցրած ադրբեջանցիները ոստիկանություն են կանչել, որը, սակայն, փաստել է, որ հայերի գործողություններում որևիցե օրինախախտում չկա, սակայն իրավիճակի սրումից խուսափելու համար հերթապահություն է սահմանվել:

Քարոզչական ակցիայում ներգրավված ազերի ուսանողների խուճապը դադարեցնելու և վերջիններիս ոգևորելու համար ակցիայի վայր են ժամանել Պրահայում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցները, որոնք փաստացի հայտնվել են հայերի կողմից շրջապատված վրաններում՝ առանց քարոզչական որևիցե գործողություն իրականացնելու հնարավորության

Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 700 թռուցիկ և մի քանի տասնյակ բրոշյուր: