Փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում գտնվող գազալցակայանում ժամը 14.15-ի սահմաններում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցում գտնվող«Ղարաքեշիշյան» ՍՊԸ գազալցակայանում պայթել է Ստեփանավան-Երեւան երթուղու«ԳԱԶել» մակնիշի 1320Լ պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը. զոհեր եւ տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենըեւ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետը:




























