Որոշում է կայացվել Շիրակի մարզպետ նշանակել Յուրի Վարդանյանին: Նախագահական նստավայրին մոտ կանգնած 168.am-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ որոշում է կայացվել Շիրակի մարզպետ նշանակել օլիմպիական չեմպիոն, ներկայումս նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանին:

Վարդանյանը, ինչպես հայտնի է, ծնունդով գյումրեցի է եւ մեծ հեղինակություն է վայելու իր ծննդավայրում: