Փետրվարի 25-ին Իտալիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ օրն է: Ընտրատեղամասերը կբացվեն ժ. 07:00-ին (Երեւանի ժամանակով` 10:00-ին): Նախնական արդյունքները հայտնի կդառնան արդեն երեկոյան: Քվեարկության առաջին օրը մասնակցությունը կազմել է 54%:
Իտալիայում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընտրողների ակտիվության առումով այնքան էլ հաջող չէր: Մի կողմից խանգարեց Սան Ռեմոյի փառատոնը, որը նախընտրական ճառերից նախընտրելի էր, մյուս կողմից` Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականը: Երկար սպասված սկանդալը տեղի է ունեցել միայն քվեարկության օրը. Femen շարժման ակտիվիստները լրագրողների անվան տակ ներխուժել են Միլանում Դանթե Ալիգիերիի դպրոց եւ սպասել Սիլվիո Բեռլուսկոնիի ժամանմանը: Անսպասելի սկսել են հանվել եւ փչացրել են քվեաթերթիկը քվեատուփ դցելու հանդիսավոր պահը:
Մյուս թեկնածուներն առանց միջադեպի են քվեարկել: Մարիո Մոնտին եւ Պիեռ Լուիջի Բերսանին իտալական ավանդույթների եւ բարոյականության օրինակ են: Քվեարկությունից հետո գնացել են ժամերգության, իսկ հետո տուն` ընտանիքի մոտ: Այդ օրը Բեռլուսկոնիից բացի նրա պաշտոնական հարսնացու Ֆրանչեսկա Պասկալեի բախտն էլ չի բերել: Նա քվեարկության է եկել սպիտակ հագնված` սպիտակ վերարկու, սպիտակ պայուսակ, սպիտակ շնիկ: «Ամոթ», - բղավել են նրա հետեւից, երբ թիկնապահների ուղեկցությամբ մոտեցել է Նեապոլի ընտրատեղամասին, հայտնում է vesti.ru-ն:
Իտալիայի խորհրդարանում մեծամասնության եւ վարչապետ նշանակելու իրավունքի համար պայքարոմ են հետեւյալ կուսակցությունները` Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդը», Պիեռ Լուիջի Բերսանիի «Ժողովրդավարական կուսակցությունը» եւ Մարիո Մոնտիի թիմակիցները, ինչպես նաեւ կատակերգակ Բեպպե Գրիլոյի «5 աստղերի շարժումը»:




























