Ուսուրիյսկում երկրորդ դասարանցի Նաստյա Լուցիշինային սպանած տաքսու վարորդը խոստովանական ցուցմունք է տվել եւ պատմել հանցագործության մանրամասները:

Ըստ 28-ամյա Անատոլի Տրոպկոյի` ինքն աղջնակին իր մեքենան է նստեցրել փիսիկին շոյելու առաջարկով:  Հենց աշակերտուհին նստել է մեքենան, փակել է դռները եւ աղջկան տարել քաղաքից դուրս: Տրոպկոն խոստովանել է, որ ցանկացել է  բռնաբարել աղջկան, սակայն չի ստացվել: Այդ ժամանակ վերցրել է  դանակը եւ հարվածել Նաստյային, որից հետո մարմինը դուրս է նետել:

Տրոպկոյին  հաջողվել է գտնել եւ ձերբակալել մեքենաներից մեկի տեսաձայնագրիչի տեսագրության շնորհիվ, գրում է ԱիՖ-ը:

Հիշեցնենք, որ Նաստյա Լուցիշինան անհետացել էր փետրվարի 19-ին: Չորս օր անց նրա մարմինը  հայտնաբերվել էր Ուսուրիյսկ քաղաքից 15 կմ հեռվում: