Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 24-ին այցելել է Թուրքիա` Սիրիայի սահմանից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ղահրամանմարաշ քաղաքում երկու Patriot զենիթահրթիռային համալիրները տեսնելու: 

Այցի նախօրեին Մերկելը կողմ է արտահայտվել ԵՄ կազմում  Թուրքիայի ընդգրկվելուն` նշելով, որ «մեր առջեւ դեռ երկար ճանապարհ կա», հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

ԳԴՀ-ի կանցլերը փետրվարի 25-ին Անկարայում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ բացի երկկողմ հարաբերություններից, կքննարկի նաեւ Սիրիայի խնդիրը:

«ՌՒԱ Նովոստին» գրում է, որ փետրվարի 25-ին նախատեսվում է կանցլերի այցը Կապադովկիա` պատմական տեղանք, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  Համաշխարհային ժառանգության ցանկում: Նա կայցելի Գյորեմե ազգային այգի, քրիստոնեական հնագույն եկեղեցիների համալիր: Նրան կուղեկցի Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար  Օմեր Չելիկը: