Փետրվարի 23-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ տեղաշարժել են Դավիթաշեն թաղամասի գերեզմանատան գերեզմաններից մեկի տապանաքարը եւ գողացել քարե 2 ծաղկաման:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1979 թ. ծնված Վահագն Ի.-ն:

Գողոնն առգրավված է:

Վահագն Ի.-ն  բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է նախաքննություն: