Փետրվարի 23-ին ՀՀ բնապահպանական պետական տեսչությունից ոստիկանության Արմավիրի բաժին նյութեր են ստացվել, որ որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում՝  փետրվարի 21-ին ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզում, որի ժամանակ Նոր Կեսարիա գյուղին հարակից հանդամասում Ջանֆիդա գյուղի 50-ամյա մի բնակչի մոտ հայտնաբերվել է ապօրինի  պահվող «ՏՕԶ-63» տիպի 16 տրամաչափի որսորդական երկփողանի հրացան, իսկ Արաքս գյուղին հարակից հանդամասում` նույն գյուղի 32-ամյա մի բնակչի «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա եւ 36-ամյա  ուղեւորների մոտ`  ապօրինի պահվող «Իժ-18-Ե» տիպի 12 տրամաչափի մեկփողանի  եւ  «ԻԺ» տիպի 12 տրամաչափի երկփողանի ողորկափող հրացաններ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրացաններն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: