Փետրվարի 23-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Ապագա գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Խդր Ք.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա եւ 38-ամյա Սուրեն Բ.-ն 2007 թ. մայիսին Արշալույս գյուղի մի բնակչից վերցրել են 300 պարկ ազոտական պարարտանյութ` գումարը հետո վճարելու նպատակով, սակայն վստահությունը չարաշահելով եւ խաբեությամբ չեն վճարել` պատճառելով 2.992.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրեն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























