Այսօր` փետրվարի 25-ի առավոտյան Մոսկվայի միանգամից 4 դպրոցներում տարհանել են ներսում գտնվողներին եւ ռումբ են փնտրում: Ոստիկանները դպրոցների տարածքից դուրս են բերել թե աշակերտներին, թե ուսուցիչներին:
Այսօր առավոտյան ոստիկանություն անանուն զանգ է ստացվել, որ իբր պայթուցիկ սարք է տեղադրված Մոսկվայի թիվ 465 դպրոցում («Տագանսկայա» մետրոյից ոչ հեռու): Շենքից տարհանվել են 500 երեխաներ:
Դրանից հետո հեռախոսային ահաբեկիչը «ականապատել» է նաեւ թիվ 791 դպրոցը («Բելյաեւո» մետրոյի մոտ), թիվ 119 դպրոցը («Վերնադսկիի պողոտա» մետրոյի մոտ») եւ թիվ 821 դպրոցը, հաղորդում է РБК-ն:
Բոլոր այդ հասցեներ են ժամանել սակրավորներ եւ կինոլոգներ` շներով:




























