Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11.02-22.02.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել շուրջ 5.13 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 7 գործով հաշվարկվել է 3.49մլն դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործի համար հաշվարկվել է 963.5 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 172.5 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:

Լոռիի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 139.5 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Երեւանի տարածքային բաժնի բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 96.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 199.3հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 63.84հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում որսի կանոնների արձանագրված խախտումների արդյունքում առգրավված 3 հատ որսորդական հրացանը սահմանված կարգով հանձնվել է Արմավիրի մարզային ոստիկանություն, իսկ Երեւանի ՏԲ հետ Երեւան քաղաքի շուկաներում իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված 64 հատ «սիգ» տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են 14 գիշերօթիկ դպրոց:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան ապօրինի որսի իրականացման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 1 դնովի ցանց:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ձկան ապօրինի որսի գործով առգրավվել է 1 ինքնաշեն ցանց, 1 հատ էլեկտրական մարտկոց, 1 հատ էլեկտրական փոխարկիչ, իսկ 91 հատ գետի «կողակ» տեսակի ձկներ սահմանված կարգով հանձնվել են Իջեւան քաղաքի «ՍՈՍ» մանկական ավանին:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.45մլն.դր. գումար: