Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին էկոնոմիկայի նախարարության դահլիճում (Մհեր Մկրտչյան 5) Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայերի համար «Հաջող սկիզբ» դասընթացի 35 մասնակիցների տրվելու են հավաստագրեր:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացի մասնակիցներից 27-ը կօգտվեն հատուկ սիրիահայերի համար նախատեսված արտոնյալ պայմաններով վարկերից:
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:



























