Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայքում, «Սուրբ Երրորդություն» եկեղեցու տարածքում, փետրվարի 21-ին կատարվել է ապօրինի ծառահատում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից;

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննություն, որի արդյունքում պարզվել է, որ հատվել է 8-ից մինչեւ 30 սմ տրամաչափի թվով 15 ծառ, որոնցից 2 հատ թեղի եւ 13 հատ հացենի տեսակի, կատարվել է հաշվարկ, պատճառած վնասը կազմում է 1մլն 490 հազար դրամ:

Կազմված նյութերը ուղարկվել են ոստիկանություն: