Հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում փետրվարի 23-ին, ժամը 22.30-ին, հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 30-ամյա Սարգիս Դ.-ն:  Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է Արմավիր քաղաքի  ավտոկայանում՝ ավտոմեքենաների համար նախատեսված զննման հարթակից վայր ընկնելու հետեւանքով:  Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում Արմավիր քաղաքի ավտոոկայանում, վիճաբանության ժամանակ, Սարգիս Դ.-ին դանակով հարվածել եւ  վնասվածքը պատճառել է 21-ամյա Կարեն Մ.-ն: Փետրվարի 24-ին, ժամը 18.30-ին, Կարեն Մ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նախաքննությունը շարունակվում է: