Քիչ առաջ NEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ Արարատյան զանգվածի Կուրղինյան 4-րդ նրբանցքի մոտ բազմաթիվ ոստիկաններ, զինվորականներ ու սակրավորներ են հավաքված: Դեպքի վայրում նրան հայտնել են, որ ռումբի ահազանգ է եղել նշված հասցեից: 4-րդ շենքի 12-րդ բնարականի վրա ինչ-որ լարեր են կախված եղել ու գրություն, թե «չմտնել կպայթի»:
Սակայն համապատասխան մարմինների ժամանելուց հետո պարզվել է, որ դրանք անվնաս լարեր են ու որ ամենազավեշտալին է, տվյալ բնակարանում ապրող տանտիրուհու նախաձեռնությունը:
Նշենք, որ տանտիրուհին 74 տարեկան է: Թե ինչ նպատակով է նման կեղծ ահազանգ կազմակերպել, հայտնի չէ, սակայն հարեւանները մեր թղթակցին հայտնել, են որ նա առողջական խնդիրներ ունի:




























