«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես մյուս քաղաքական ուժերը, նախագահական ընտրություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ, սակայն ուզում եմ ընդգծել, որ ոչ մի քաղաքական ուժ թող չփորձի իր վրա վերցնի ՀՀՄ-ի եւ ժողովրդի միջեւ միջնորդի դերը: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով քաղաքական նոր օրակարգ ձեւավորելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը:
«ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որն ունի լայն տարածվածություն ժողովրդի մեջ եւ մենք կարող ենք ժողովրդի հետ հանդիպել ու լսել նրանց խնդիրները: Մենք հասկանում ենք երկրում ընթացող քաղաքական գործընթացները եւ ընդառաջ ենք գնում դրանց: Որոշ քաղաքական ուժեր այսօր փորձել են խորհրդարանում ներկայացնել, որ երկրում քաղաքական ճգնաժամ է եւ դա դրանց երազանքների գագաթնակետն է, որպեսզի բարձրացնեն իրենց սեփական նշանակությունը»,-նշել է Սահակյանը:
Նրա խոսքով` եթե ինքը հիմա մեկնաբանի մի քաղաքական ուժի հայտարարությունը, որը չի մասնակցել քաղաքական գործընթացներին եւ պասիվ դիրքորոշում է որդեգրել, ապա դրանով նշանակություն կտա այդ հայտարարությանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























