Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաշվեկշռում գտնվող «Մերսեդես-Բենց E 280» ավտոմեքենան կտրվի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին: Սույն գործարքի մասին որոշման նախագիծը հայտնվել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգում:
Հիմնադրամին ավտոմեքենան կհանձնվի որպես կառավարության գույքային ներդրում:
Մերսեդեսը 2000 թ. արտադրության է, 6.1 մլն դրամ (մոտ 15 հազ. դոլար) սկզբնական արժեքով:
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած տեղեկանքում նշված է, որ մեքենան ներկայում փաստացի շահագործվում է հիմնադրամի կողմից:



























