Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկու օրից կայցելի Ադրբեջան: Այս մասին նա հայտարարել է այսօր` փետրվարի 25-ին, Եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի հետ հանդիպումից հետո, համատեղ ասուլիսում:

«Մենք մտադիր ենք երկու օրից պատվիրակությամբ այցելել Բաքու»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահի Բաքու այցելության նպատակն անհայտ է: Հայտնի է միայն, որ պատվիրակության կազմում կլինեն Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ում դեմ իրավական գործընթացներ են սկսվել. Ուգուլավային մեղադրում են առանձնապես խոշոր չափերի յուրացման եւ փողերի լվացման, «Իմեդի» հեռուստաընկերությունը յուրացնելու եւ բյուջեի միջոցների հաշվին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ֆինանսավորելու մեջ: