Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը ներդրումային ապրանքների ներկրման համար ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում կստանա:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով` սույն որոշման նախագիծը մտել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգ:

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2006թ.` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից:  Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը հանդիսանում է ՀՀ-ում երկրորդ ամենախոշոր հանքավայրը (Քաջարանից հետո):

Նախագծի առաջին փուլի իրականացման ժամկետը կկազմի 28 տարի: Ներդրումները գնահատվում են մոտ 338.6 մլն. ԱՄՆ դոլար, որից մոտ 132 մլն դոլարը կկազմի ֆաբրիկայի կառուցման եւ սարքավորումների ձեռքբերման ծախսերը:

Հարստացման ֆաբրիկայի կառուցման համար ընկերությունը ձեռք է բերում մոտ 2.7 մլրդ դրամի`  ռուսական եւ ուկրաինական արտադրության սարքավորումներ, որի համար ակնկալում է ստանալ ավելացված արժեքի հարկի հետաձգման թույլտվություն: