Մարտի 3-ին, մեծ բարերար, նավթարդյունաբերության ոլորտի գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը, Երեւանում նրա հուշարձանի մոտ կկայանա Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության կազմակերպած հուշ-պսակադրությունը եւ մեծարման հանդիսությունը, ինչը դառնալու է ավանդական։
«Մանթաշյանցը 20-րդ դարասկզբին հայ մտավորականության մի ամբողջ սերնդի պահեց ու զորակցեց, հարյուրավոր երիտասարդների եվրոպական կրթության տվեց, բարերարության այնպիսի վեհ քայլեր կատարեց, որ մինչեւ այսօր մնում են աննախադեպ։
Սիրելի հայրենակիցներ, մասնակցեք հուշ–պսակադրությանը եւ նաեւ դրանով մաքրեք մոռացության փոշին մեծագույն հայի նվիրական կերպարից։ Ընդամենը մի փոքրիկ այցով եւ հարգանքի խոնարհումով արժանին կմատուցեք հայոց մեծ բարերարին, որին ազգովի դեռ շատ պարտքեր ունենք մարելու։
ԵՎ միշտ հիշեք, որ Մանթաշյանցի հիշատակը հարգելով՝ ամեն հայ իր ազգային արժանապատվությունն է վերահաստատում»,-ասված է միության տարածած հաղորդագրության մեջ:




























