Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակման համար: Ես պահանջում եմ հիմա՝ թող ամբողջությունը հրապարակեն՝ նժդեհական են, նախագահականից են, իրենք հիմա թող հրապարակեն: Այդ մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, գործող նախագահի հետ զրուցել է 1,5 ժամ, եւ եթե Սերժ Սարգսյանը խաբել է իրեն` ասելով, թե իրենք մենակ են զրուցում, ապա պահանջում է, որ հրապարակվի իրենց զրույցի ամբողջ ձայնագրությունը:

« Եթե պարոն Սարգսյանը սուտ խոսեց, եթե բացի մեզանից ուրիշ մարդ կար այնտեղ, թող դնեն ձայնագրությունը՝ դավայտե: Ամենաշատը, որ դուք կարող եք իմանալ այդ ձայնագրությունից, որ մենք հարգալից զրույց ենք վարել: Ես նրան ասել եմ, որ նախագահ չի ընտրվել եւ վաղ է սկսել իր հաղթանակը նշել շամպայնով: նաեւ ես Սարգսյանին մի քանի քաղաքական տարբերակներ եմ առաջարկել, սակայն նա հրաժարվեց ընդունել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշել է, թե ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհուրդների կարիքը չի զգում, թե պետք է առաջադրվի 2018թ.: «Մինչ այդ ժամանակ մեր երկրում իշխանությունը կլինի ժողովրդի ձեռքում: Դավայտե, պարոն Շարմազանով, տվեք ձայնագրությունը»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am