Վրաստանի քրեակատարողական հաստատություններում վիճակը բարելավվել է: Այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձանագրել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: Նրա խոսքով` Վրաստանում հայտարարված համաներման շնորհիվ, երկրի գերծանրաբեռնված բանտերից ազատ է արձակվել 6 հազար մարդ եւ սպասվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 7 հազարի: ԴՐանց թվում 200-ը համարվում էին քաղբանտարկյալներ:
Այդ համատեքստում, դեսպանը վստահեցրել է, որ երկրի նոր կառավարությունը թույլ չի տա քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ: Զուգահեռաբար, նոր իշխանությունները հայտարարել են դատարանների վրա որեւէ ազդեցության անթույլատրելիության մասին:
Անդրադառնալով հայ բանտրակյալների մասին հարցին, դեսպանն այդպիսի թվյալներ չուներ: Բանտարկյալների շարքում Հայաստանի քաղաքացիներ կան, ինչպես Հայաստանում կան Վրաստանի քաղաքացի բանտարկյալներ: Իսկ ինչ վերաբերում Վրտաստանի քաղաքացի հայերին, ապա դեսպանը նկատեց, որ իրենք սեփական քաղաքացիներին ըստ ազգային պատկանելիության չեն տարանջատում:



























