«Ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՅԴ-ն երեկ ԳՄ փակ նիստ է հրավիրել՝ նախագահական ընտրություններից հետո ծավալված ժողովրդական ընդվզմանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանն ինչ-որ ձեւաչափով մասնակցելու հարցը քննարկելու համար։

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ քննարկվում է Ր. Հովհաննիսյանի ու «Ժառանգություն» կուսակցության հետ միասին ընդհանուր պլատֆորմով հանդես գալու հարցը։ «Ժամանակի» հետ հեռախոսազրույցում մեր տեղեկությունը չհերքեց նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, սակայն չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ են նախատեսում իրենք, նաեւ չցանկացավ ասել, թե ինչ են քննարկել նիստում»,- գրում է «Ժամանակը»: