Ռուսաստանցիների կարծիքով, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի համար ավելի լավ նախագահ կլինի, քան` Դմիտրի Մեդվեդեւը: Այսպիսին են «Լեւադա կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները, որին փետրվարի15-18-ին մասնակցել է 1600 մարդ:
Փորձագետները համարում են, որ ՊՆ ղեկավարըշանս ունի իրեն դրսեւորել որպես «պահպանողական խիստ քաղաքական գործիչ», սակայն առայժմ դրա անհրաժեշտությունը չկա: Չկա որեւ հիմք` համարելու, որ Պուտինը կհրաժարվի եւս մեկ ժամկետ կառավարել Ռուսաստանը, գրում է «Կոմերսանտը»:
Հարցման համաձայն` եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա դրանցում 32 տոկոս արդյունքով կհաղթեր Վլադիմիր Պուտինը: Երկրորդ տեղում ընդամենը 8 տոկոսով Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովն է: Երրորդ տեղում «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովն է եւ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (4-ական տոկոս):
Սերգեյ Շոյգուին նախագահի պաշտոնում տեսել է հարցվածների 3,5 տոկոսը, Դմիտրի Մեդվեդեւին` 2 տոկոսը:
Հարցվածների 23 տոկոսը նշել է, որ չի մասնակցի ընտրություններին, իսկ 17 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում կտար իր ձայնը:




























