Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ, Սոչի-Դագոմիս հատվածի 59-րդ կմ-ում փլվել է երկաթուղային կամուրջը, որի հետեւանքով տուժել է բուլդոզերի վարորդը:
Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով` կամուրջը փլվել է այսօր` փետրվարի 26-ին, ժամը 05:33-ին:
Ոստիկանությունում հայտարարել են, որ նախնական տվյալներով, բուլդոզերը` վարորդի հետ միասին ընկել է 16 մետր բարձրությունից: Վթարի վայրում ներկայումս վերականգնողական աշխատանքներ են կատարվում, որոնք կավարտվեն այսօր ժամը 18:00-ին:




























