Փետրվարի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























