Փետրվարի 13-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Սեւքար գյուղից բերման են ենթարկել 32-ամյա Արթուր Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: