Ես մտադիր եմ դեմ քվեարկել բոլոր օրինագծերին, որոնք ներկայացված են Ազգային ժողովի այսօրվա նիստին, քանի որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում, խորհրդարանում քննարկվող հարցերը, որոնք ոչ մի առնչություն չունեն իրավիճակի հետ, նվազեցնում են խորհրդարանի առանց այդ էլ ցածր վարկանիշը: Այս մասին, այսօր` փետրվարի 26-ին, ԱԺ նիստում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան այս հայտարարության, Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երեկ խորհրդարանական «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ իր մոտ խորհրդակցություն է կայացել, որտեղ «Ժառանգության» ներկայացուցչին առաջարկվել է որեւէ ձեւաչափ ընտրել` խորհրդարանում քննարկելու համար ներքաղաքական իրավիճակը:
«Այսօր մենք կրկին կձգտենք հանդիպել եւ քննարկել ձեւաչափը»,-ասել է Աբրահամյանը:




























