ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը սկսել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետությունների` ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ իր կողմից նախաձեռնված հանդիպումների շարք: Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ քիչ առաջ ավարտվեց իր կողմից նախաձեռնված հանդիպումների շարքից առաջինը:
«Զրույց ունեցա Չինաստանի դեսպանի հետ: Համոզմունքս հայտնեցի այն մասին, որ Հայաստանը կանգնած է լուրջ եւ, հավանաբար, տեւական քաղաքական ճգնաժամի շեմին, կապված անցած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծման հետ: Հաջորդ հանդիպումս քիչ անց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ է լինելու»,- գրել է նախագահի նախկին թեկնածուն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























