«Յունիբանկի» ակտիվները 2012թ. արդյունքներով գերազանցել են 138,9 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ ավելանալով 21,3%-ով: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վարկային ներդրումների ծավալը հաշվետու տարում կազմել է 97,1 մլրդ դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` 14,3%:
ներկայում «Յունիբանկն» ակտիվորեն եւ արդյունավետ զարգացնում է մանրածախ բիզնեսը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորման ոլորտները: Սպառողական վարկերի եւ ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի բաժինը վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 66%: Նախորդ տարի բանկի կողմից սպառողական նպատակների համար տրամադրված վարկերի քանակն աճել է երկու անգամ եւ գերազանցել 35,3 մլրդ դրամը:
«ԱրմԻնֆո» գործակալության` ՀՀ բանկերի վերլուծության եւ ֆինանսական ռեյթինգի տվյալների համաձայն, «Յունիբանկը» սպառողական վարկերի ծավալով ՀՀ բանկերի առաջատար հնգյակում է:
«Յունիբանկը» եկամուտների գծով ՀՀ բանկային համակարգում ապահովել է ամենամեծ աճը` 86%: «Յունիբանկի» եկամուտները 2012թ. վերջին կազմել են 35,9 մլրդ դրամ:
2012թ.-ի տվյալներով «Յունիբանկը» ՀՀ պետական բյուջե է վճարել ավելի քան 1,4 մլրդ դրամ հարկեր` 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 62-րդ տեղը: Բանկի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 2 մլրդ դրամ:



























