Ադրբեջանցիները շրջում են աշխարհով մեկ եւ հեքիաթներ պատմում Խոջալուի դեպքերի մասին, որոնք իրականում հորինվել էին ինչ-որ կերպ Սումգայիթում եւ Բաքվում հայերի նկատմամբ իրենց հանցագործությունները կոծկելու համար: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Ըստ նրա` առաջին հերթին պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ Սումգայիթ քաղաքի ջարդերը նույնպես ցեղասպանություն էին: «Անկասկած, Հայաստանը պետք պաշտոնապես ճանաչի հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում», - վստահ է Գրիգորի Ավազյանը: Ըստ նրա` վերջին 25 տարում հայկական քաղաքականության գլխավոր թերությունն այն է, որ տարբեր մարդիկ են խոսել եւ քննակել Սումգայիթի ջարդերը, սակայն ոչ ոք չի հարցրել ադրբեջանահայերի տեսակետն այդ հարցում: «Դա այն ժամանակ, երբ հենց մեր ձեռքերում են ղարաբաղյան հիմնախնդրի հայկական կողմին ձեռնտու լուծումները, հենց մենք լավ գիտենք Ադրբեջանի թույլ կողմերը», - ամփոփել է ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը:
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում հայկական բնակչության զանգվածային ջարդեր էին տեղի ունեցել, որոնց հետեւանքով դաժանորեն սպանվել էր 30 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am



























