Հայաստանի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է կրկին հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելու համար, որը Հովհաննիսյանը գնահատել է որպես «համազգային ահազանգ»: Այս մասին նա հայտարարել է Մասիսում բնակչության հետ հանդիպման ժամանակ: «Ես պատրաստ եմ լսել նրա առաջարկները»,-հայտարարել է ընդդիմության առաջնորդը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպման մասնակիցներից մեկը հարցրել է, թե ինչու Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման ժամանակ չեն եղել լրագրողներ, եւ ինչու Սերժ Սարգսյանի դիտարկմանը, թե «տխուր եք երեւում», Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատասխանել, որ տխուր եմ, որովհետեւ Սերժ Սարգսյանը գողացել է իմ ձայները:

Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան ասել է. «Դուք իրավացի եք, եթե Սերժ Սարգսյանը կրկին ցանկանա հանդիպել, ես կպահանջեմ, որ հանդիպումը բաց եւ հրապարակային բնույթ կրի»:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am