Պնդումները, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է պատերազմի վերսկսման հանգեցնել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

«Երկար տարիներ Ադրբեջանի հայ համայնքը  մեկ գիծ է ձեռք բերել` հավատալ միայն գործերին: Միաժամանակ, մենք դրական չեզոքություն ենք պահպանում  Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ: Եւ նույնը խնդրում ենք նրանցից` չմիջամտել մեր համայնքի ներքին գործերին»,-նշեց Գ. Այվազյանը:

Նա նաեւ հետաքրքրություն հայտնեց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարահավաքի նկատմամբ, որը կկայանա փետրվարին 28-ին: «Հետաքրքիր է, կհարգի նա  արդյոք Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը: «Մեր միակ թշնամին ու հակառակորդը  ոչ թե ադրբեջանական ժողովուրդն է, այլեւ Ադրբեջանում գործող  ֆաշիստական, ռասիստական ռեժիմը, որը ճնշում է անգամ սեփական ժողովրդին»,-հայտարարեց Գ. Այվազյանը`  ավելացնելով, որ անհնար է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը` չճանաչելով Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը:

Անդրադառնալով ԼՂ անկախության մասին Ր. Հովհաննիսյանի հայտարարություններին, նա նշեց, որ դժվար է հավատալ, որ  ամերիկահայ գործիչը ավելի է մտահոգ Արացխի ճակատագրով, քան ղարաբաղյան արմատներ ունեցող Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: