Այս տարի ձմռանը կրկնակի ավելի ձյան շերտ ունեցանք, ինչը նպաստավոր է գյուղատնտեսության համար: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ագրարագյուղաիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Անցյալ տարի էլ խոնավության պակաս չկար, բայց ջուրը, չգիտես ինչու, անհետացավ: Ջրամբարաները չլցրեցին, որ սելավաջրերը չլցվեն, հետո արդեն ուշացան, քնած մնացին: Այս տարի թող փորձեն ասեն՝ ջուր չկա»,-ասաց Հ. Բեբերյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մի քանի օրից կսկսեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Կառավարության սուբսիդիաները՝ գյուղացիներին էժան պարարտանյութ եւ վառելիք վաճառելու մասին, Հ. Բերբերյանը դրական գնահատեց: «Լիտրը 350 դրամով դիզվառելիքը շատ հարմար գին է»,- ասաց Հ. Բերբերյանը: