Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթում հաղթող են ճանաչվել դիմած երկու թեկնածուները:  Այս մասին  «Ֆեյսբուքի» իր էջում գրել է թեկնածուներից Աստղիկ Ավետիսյանը:

«Մի քանի րոպե առաջ, սահմանված կարգի համաձայն, տեղեկացա, որ մրցութային հանձնաժողովի կողմից երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Սպասենք Հանրապետության նախագահի որոշմանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են հետևյալ անձինք` 44-ամյա Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը եւ 36-ամյա  Աստղիկ Շամսի Ավետիսյանը: