Փետրվարի 27-ին, ժամը 01.50 ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 33 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 21 LD 001 եւ «ՎԱԶ-2108» մակնիշի 09 ՏՍ 943 համարանիշների ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 26-ամյա Կ. Սարիբեկյանը տարբեր մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր Կ. Սարիբեկյանը հրաժարվել է հետագա բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ:




























