Փետրվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մեղրիի մաքսակետ-Երեւան ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21011»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի բանուկ մասից եւ կողաշրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Կատարվում է քննություն: