Փետրվարի 26-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին գտնվող ռեստորանին հարակից գետի ափին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապօրինի ձկնորսություն է կատարում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Դիտավան գյուղի  31-ամյա մի բնակիչ իր  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայից  ինքնաշեն էլեկտրական ձկնորսական սարք միացնելով՝ գետից կատարել է ապօրինի ձկնորսություն:

Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: