«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ցանկանում ԱԺ էթիկայի հանձնաժողովին տեսնել քաղաքական մահակի դերում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Հայտարարությունն արվեց «ԱԺ կանոնակարգ- օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը քվեարկության դրվելուց առաջ:

Ն. Զոհրաբյանը չբացառեց, որ նախագիծը հաստատվելու դեպքում ԲՀԿ-ն կդադարեցնի մասնակցությունը էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին;

«Շատ խիստ եք, տիկին Զոհրաբյան»,-Ն. Զոհրաբյանի հայտարարությանն այսպես արձագանքեց ԱԺ նախագահ, նիստը վարող Հովիկ Աբրահամյանը: Այնուհետ ԱԺ նախագահը քվեարկության դրեց «ԱԺ կանոնակարգ-օրենքում» փոփոխություն կատարելու նախագիծը, որն ընդունվեց 59 կողմ ձայնով: