Մոսկվայի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկում, անհայտ մարդկանց հետ վիճաբանության արդյունքում սպանվել է տաջիկ դպրոցականը: Մոսկվայի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` փետրվարի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, մետրոյի «Պետրովսկո-Ռազումովսկայա» կայարանի մոտ, անհայտ անձը, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 9-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա տղայի կրծքին:
Ստացված վնասվածքներից տղան մահացել է շտապօգնության մեքենայի մեջ: Նրանց ընտանիքը Մոսկվա էր տեղափոխվել Տաջիկստանից:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործի ինքնությունը:




























