Հանրապետական կուսակցությունը դեմ է, որ նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուի տվյալ համայնքում պարտության դեպքում համայնքի ղեկավարը կամ մարզպետը հրաժարական ներկայացնի: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք ունենք 915 քաղաքային եւ գյուղական համայնքներ, որից պարտվել ենք 70-ում՝ 15 քաղաքային եւ 55 գյուղական: Դա վատ ցուցանիշ չէ, 58,6 %-ով հաղթելը ուրախալի է; Մեր կուսակցությունը դեմ է, որ համայնքի ղեկավարը հրաժական տա: Եթե պարտվել ենք, դա չի նշանակում, որ համայնքի ղեկավարն է մեղավոր: Շիրակի մարզպետի եւ Արմավիրի քաղաքապետի հրաժարականները մեր կուսակցության պարտադրանքը չէ, ոչ էլ իշխանության, բարոյական տեսանկյունից են ընտրել իրենց քայլը»,-ասաց Հ. Աբրահամյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am