Հանրապետության 1988 ընտրական տեղամասերից որեւէ մեկում ընտրական խախտում չի արձանագրվել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Եթե նման մի խախտում լիներ, ապա կլիներ հանձնաժողովի մի անդամ, որը չէր ստորագրի արձանագրությունը, հատուկ կարծիք կգրեր, ինչպես եղել են տարբեր ընտրությունների ժամանակ: Որեւէ մի դեպք այս ընտրություններում չկա», - ասաց Հ. Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ երբեմն հանրապետական կուսակցության անդամներն էլ են վախով խոսում սրա մասին, սակայն նման բարձր՝ 58,6 % արդյունք ապահովելու դեպքում հրաժարականների մասին խոսել անիմաստ է:
Հ. Աբրահամյանի մեկնաբանմամբ՝ գյուղերում մասնակցության 90%-ը նորմալ է, իսկ արտագաղթը չի գերազանցում 5 կամ 10%-ը:




























