Գորիսում նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ոչ ոք չի եկել:

Գորիս ժամանելով ժամը 17:00-ին եւ սպասելով որոշ ժամանակ, Հովհաննիսյանը սպասել է քաղաքի փողոցներից մեկում եւ դիմել քաղաքացիներին, ասելով. «Նույնիսկ ընտրությունների կեղծված պաշտոնական տվյալներով, ինձ աջակցել է Գորիս քաղաքի ընտրողների 30 տոկոսը, իսկ այսօր հանդիպմանը ոչ ոք չի եկել: Բայց կարեւորն այլ է. ժամանակին Գորիսը պատասխանել է թուրքերի հարվածներին, պահել իր անկախությունն ու պատիվը: Այս օրերին կրկնվում է նույնը: Գորիսցիները սկսում են հաղթահարել վախը»: