2013 թ. հունվարի 31-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 360 հազ. ավտոտերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:
2012 թ. դեկտեմբերի վերջի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվը պակաս է 30 հազարով: Արդեն ավանդույթ է դառնում, երբ տարվա սկզբում ոչ բոլոր մեքենաներն են ապահովագրվում; Հավանաբար դա պայմանավորված է գյուղերում գյուղատնտեսական աշխատանքների բացակայությամբ՝ մեքենաների մի մասը գործնականում չի շահագործվում:
Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը կազմել է 5.5 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է 744 մլն դրամ: Վթարների թիվը կազմել է մոտ 4000՝ սա միջինից բարձր ցուցանիշ է:
Մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը 2013 թ. հոնվարին կազմել է 15.5 հազ. դրամ՝նախորդ տարվա միջին 38.7 հազ. դրամի համեմատ:




























