«Ժամանակի» հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով ուսանողների դասադուլներին առնչվող հարցին, մասնավորապես նշել է.
«Չեմ կարծում, թե դասադուլի թեման թիվ մեկ օրակարգային թեմա է։ Իհարկե, էմոցիաները երբեմն անցնում են որոշակի սահմանները, բայց, ցավոք, ուսանողությունը ընդդիմախոսների կողմից իրենց վերագրված ոճի մեջ երբեմն չկարողացավ խուսափել ավելորդ հուզականությունից։
Ես հասկանում եմ նրանց, բայց կոչ եմ անում շարունակել պաշտպանել կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքը, բայց գործել բացառապես օրենքի շրջանակներում եւ չտրվել սադրանքների, որոնք այս երեք օրերի ընթացքում առատորեն հրամցվում են իրենց ընդդիմախոսների կողմից։
- Բուհերի ղեկավարությունն արգելում էր ուսանողներին դուրս գալ շենքից, իսկ նրանցից ոմանք թռնում էին պատուհաններից ու դարպասների վրայից։
- Ուսանողները շատ լավ գիտեն, որ նախաձեռնող խմբի կողմից արդեն մեկ շաբաթ է, ինչ դասադուլի կոչ է հայտարարված։ Այն ուսանողները, որոնք չեն ուզում գալ դասի, կարող են չգնալ՝ կրելով դրա համար համապատասխան պատասխանատվություն։ Բուհերը սահմանում են իրենց ներքին կարգապահական կանոնները։ Բժշկական համալսարանում ուսանողը ավանդաբար սահմանափակված է եղել՝սկսած խորհրդային ժամանակներից։ Բազմաթիվ բուհեր եղել են բաց՝ ԵՊՀ-ն բաց տարածք է եղել։ Կարծում եմ, որ պետք է ընդունել սեփական նախաձեռնության տապալումը եւ չբարդել այն ինչ-որ շենք-շինությունների, ճարտարապետական լուծումների առանձահատկությունների վրա»,- մեջբերում է «Ժամանակը»։




























