Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստիպված է 42.5 հազար եվրո վճարել՝ մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի 4 քաղաքացիների հայցերի մասով:
Այդ հայցերն են.
- «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3627/06 գանգատով կայացված վճռով` 2,500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
- «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3946/05 գանգատով կայացված վճռով՝ 3,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
- «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 22491/08 գանգատով կայացված վճռով՝ 6,055 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից՝ 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ 55 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես դատական ծախսերի փոխհատուցում,
- «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 40094/05 գանգատով կայացված վճռով՝ 31,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից՝ 25,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես դատական ծախսերի փոխհատուցում:
ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 28-ին որոշում կայացրեց գումարները տրամադրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:



























