NordStar Airlines ավիաընկերությունը մայիսի 1-ից կսկսի իրականացնել Կրասնոյարսկ-Երեւան-Կրասնոյարսկ չվերթը:
NordStar-ն այդ չվերթը կիրականացնի ամեն չորեքշաբթի` Boeing 737-800 օդանավերով: Երեւանից հետադարձ չվերթը նույնպես կիրականացվի չորեքշաբթի օրերին: Այս մասին ասվում է ավիաընկերության այսօր` փետրվարի 28-ին տարածված հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
NordStar Airlines-ը ռուսական ընկերություն է եւ մտնում է «նորիլսկի նիկել» ընկերությունների խմբի մեջ:
NordStar-ն ունի 14 օդանավ, որից 9-ը Boeing 737-800 է:



























