Պետական եկամուտների կոմիտեն պետք է համալիր ստուգում իրականացնի Երեւանի ոսկերչական գործարանում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 28-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը; Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ոսկերչական գործարանի կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին որոշման նախագիծ:

Տ. Սարգսյանի կարծիքով՝ ճիշտ չէ, որ պետությունը ոսկերչական գործարանում 80% մասնաբաժին ունի:

«Միգուցե՝ բաժնետոմսերը բորսայի միջոցով վաճառենք»,- ասաց Տ. Սարգսյանը՝ էկոնոմիկայի նախարարին եւ ԿԲ նախագահին առաջարկելով համատեղ քննարկել այդ հարցը: