Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Պերվոուրալսկ քաղաքում ծեծի են ենթարկել քաղաքային դումայի պատգամավորներից մեկին, ով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դումայի նիստը, որտեղ պետք է լուծվեր քաղաքում սիթի-մենեջերի պաշտոնի ներդրման հարցը, հետաձգվել է:

Առավոտյան Ցեդիլկինը դուրս է եկել քաղաքային դումայի նիստից, բայց հայտնվել է նկուղում` այլանդակված դեմքով եւ դուրս ընկած ուսով:

Ինչպես հաղորդում է «Նովի ռեգիոնը»` վկայակոչելով ոստիկանությանը, քաղաքային դումայի պատգամավորի, միաժամանկ Դինաս ավանի հիվանդանոցի գլխավոր բժշկի դեմ հարձակումը  կատարել է դիմակավորված անհայտ անձնավորությունը, ով դաժանաբար ծեծել է նրան եւ էլեկտրաշոկ կիրառել: Նախնական տվյալներով` հանցագործը ոչինչ չի գողացել իր զոհից:

Քաղաքային դումայի մեկ այլ պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Նատալյա Վորոբյովան քիչ է մնացել վթարի ենթարկվի աշխատանքի գնալու ճանապարհին: Նա պատմել է, որ իր շուրջն անընդհատ ին-որ մեքենա էր պտտվում, որն էլ հենց հարվածել է պատգամավորին:

Պերվոուրալսկում քաղաքական իրավիճակը արդեն մեկ տարի է լարված է: Քաղաքային դուման բաժանվել է գործող քաղաքապետի կողմնակիցների եւ հակառակորդների: