Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գարսենյակից: